▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Նշանյանը մեկնաբանում է, թե ինչ առնչություն է ունեցել թեժ ծեծկռտուքին

Արդեն տեղեկացրել ենք, որ ասեկոսեների համաձայն`  երեկ երևանյան գինետներից մեկի հարևանությամբ, ժամը 1:30-2:00 սահմաններում թեժ ծեծկռտուք է եղել, որին մասնակցություն են ունեցել նաև դերասան Արման Նշանյանը և նրա ընկերները (այդ թվում՝ աղջիկներ):

Asekose.am-ի թղթակիցը տվյալ խնդրի վերաբերյալ մանրամասներ  ստանալու  նպատակով կապ հաստատեց  դերասան Արման Նշանյանի հետ: Վերջինս նախ ասաց, որ  եթե ամեն ինչ  նկարագրածի պես եղած լիներ, ապա ինքն առնվազն պետք է ոստիկանական բաժնում հայտնված լիներ.

«Իմ կարգի  մտածելակերպ  ունեցող մարդը չէր կարող  նմանատիպ դրության մեջ հայտնվել: Հիմա  ես կներկայացնեմ, թե ամեն ինչ ինչպես է տեղի ունեցել: Մենք վերադառնում էինք  Տիգրան Համասյանի  համերգից,  որից  հետո  6-7 աղջիկների հետ միասին  այցելեցինք Սարյան  փողոցում գտնվող սրճարաններից մեկը: Ավելի ուշ լսեցինք ձայներ, որից հետո մի խումբ, նույնիսկ կարելի է ասել մի «ֆուռ» «սպարտիվկայով» անհասկանալի երևույթներ գալիս են դեպի  այդ հատվածում գտնվող  սրճարաններ:  Երբ ավելի մոտեցան մեզ,  տեսանք և լսեցինք, թե ինչպես են հայհոյում և  հրում միմյանց. շատ խուժան և հայկական կռիվ էր, բայց  նշեմ, որ ես այդ խմբից որևէ մեկին նախկինում չեմ ճանաչել, նույնիսկ երբեք չեմ տեսել. հիշեցնեմ, որ ես աղջիկների հետ էի սրճարանում: Լսելով  նրանց հայհոյանքները՝ մոտենում եմ այդ խմբին, որպեսզի ասեմ վերջիններիս, որ այլևս չվիճեն: Նրացից  ոմանք` տեսնելով ինձ, ասացին. «սա ո՞վ ա», ոմանք էլ պատասխանեցին` «սա մեր դերասանն ա», ապա  ասացին, որ չխառնվեմ, ես էլ  նրանց դիմելով՝ խնդրեցի, որ  չվիճեն, քանի որ այդտեղ նախ աղջիկներ կան, երկրորդը`  դա  իմ ընկերոջ տարածքն է, եվ, առհասարակ, պետք չէ վիճել: Ասացի` «գնացեք էլի ախպեր», բաժանեցի, ինչը և ստացվեց, սակայն այդ պահին  ժամանեց նաև ոստիկանությունը, իսկ խմբի տղաներն էլ, լսելով  ոստիկանների ձայները, անմիջապես  լքեցին տարածքը և, արդյունքում, մարդ չմնաց այդտեղ: Այնուհետև  ոստիկանները մոտեցան  և  հարցրեցին, թե ի՞նչ  է կատարվել, ովքե՞ր էին դրա մասնակիցները, նաև հայտնեցին, որ իրենց տեղեկացրել են, որ  ես էլ էի այդ վիճողների թվում: Ես էլ նրանց հայտնեցի, որ ես բաժանում էի  վիճողներին, ինչն էլ հաստատեցին ինձ հետ սրճարան այցելած աղջիկները: Ես հարցրեցի ոստիկաններին` արդյո՞ք ինձ չեն ճանաչում, ինչին  նրանք դրական պատասխան տվեցին: Մի որոշ ժամանակ ինձ անդադար տարբեր ոստիկաններ էին մոտենում, քանի որ ուզում էին հասկանալ, թե ովքեր էին  մասնակցել վեճին, թեև գուցե ուզում էին նաև պարզել` արդյո՞ք այդ ամենին ես էլ եմ մասնակցել, թե՝ ոչ: Ես ոստիկաններին ասացի, որ թաքցնելու ոչինչ չունեմ, իմ ծնողները ՀՀ վաստակավոր արտիստներ են, իսկ ես էլ դերասան եմ, ում ճանաչում են, վեճի հետ որևէ  առնչություն չունեմ, ինչպես նաև չունեմ նրանց խաբելու և փախչելու  ցանկություն: Նյարդայնացա, որովհետև այնպես ստացվեց, որ վիճող տղաները փախչել էին, արդյունքում ես էի մնացել և դա այն դեպքում, որ ընդամենն ուզում էի լավություն անել: Այսքանով պատմութունն ավարտվեց: Այս ամենի հետևանքով էլ մեր քաղաքում ոչինչ չի փոխվում, մեղավորները փախչում են, իսկ այն մարդիկ, ովքեր անմեղ են և ուզում են լավություն անել, իրենց գլխին է բարդվում ամեն ինչ: Հավելեմ նաև, որ ես երբևէ ոչ ոստիկանությունում և ոչ էլ ոստիկանական բաժնում չեմ եղել»:

Զրույցի վերջում էլ Արման Նշանյանն ավելացրեց, որ իր կարծիքով այս խնդրի հիմքում տվյալ սրճարանների հարևանությամբ գտնվող բակերի բնակիչներն են.

«Նրանց կարծիքով՝ այդ սրճարաններն իրենց անհանգստացնում են, իսկ հայերին անհանգստացնելը դժվար չէ: Եթե նրանց  կամքով լիներ, երևի, տան հարևանությամբ խանութ չէր  լինի, քանի որ դա կխանգարեր իրենց  մեքենաների կայանմանը: Իրենց  պնդմամբ` փողոցում ինչ աղմուկ լինի՝ մեղավորները տվյալ սրճարանների և  խանութների սեփականատերերն են, և ամեն ինչ անում են, որպեսզի այդ տարածքում  գործող սրճարաններին չթույլատրեն այլևս գործել: Կարծում եմ, որ  հենց սա է պատճառը, որ այդ փոքր խնդրից հայոց հարց են սարքում»:

 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին