▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մկրտումյանը պաշտոնանկ կարվի. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։

 

Բանն այն է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Որոշ տեղեկությունների համաձայն, դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարում՝ Արման Մկրտումյանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին