▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արիաննե Կաուլիի կյանքին վտանգ չի սպառնում․ ներքին օրգանները վնասված չեն

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում. Lexus-ով վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը։

Asekose.am-ի տեղեկություններով, Լևոն Արոնյանն այս պահին Հայաստանում չէ, Արիաննե Կաուլիի հարազատներից ևս ոչ ոք Երևանում չէ։ 

Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Արիաննե Կաուլիի վիճակը ծանր է, սակայն մեզ հաջողվել է ճշտել, որ նրա ներքին օրգանները վնասված չեն, ունի միայն  կոտրվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում,  առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է:

Հիշեցնենք, որ  Արիաննե Կաուլիի վարած  Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել էր ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը․ վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա։ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին