▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արի տուն» ծրագրին մասնակցող սփյուռքահայ երիտասարդները հիասթափված են.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի երիտասարդությունը երկրում ստեղծված անելանելի վիճակից ելնելով բռնել է արտագաղթի ճանապարհը, մեր տեղեկություններով, երեկ Խոր Վիրապ են այցելել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հեղինակած «Արի տուն» ծրագրի հրավերով Հայաստանում գտնվող մեր երիտասարդ սփյուռքահայ հայրենակիցները:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք նշել են, որ թեեւ իրենց երազանքը միշտ եղել է հայրենիքը տեսնելը, սակայն իրենց զգացածը էականորեն տարբերվում է սեփական պատկերացումներից: Երիտասարդները խոսել են այն մասին, որ իրենք Հայաստանում գոյատեւում են սեփական միջոցներով: Նրանցից ոմանք խոսել են այն մասին, որ ապրում են հայ ընտանիքներում, սակայն իրենց ապրուստը հոգում են իրենց հարազատները: Երիտասարդները նշել են նաեւ, որ չէին ցանկանա մշտական բնակություն հաստատել Հայաստանում, մինչդեռ մինչ այցը երազել են Հայաստանում բնակվելու մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին