«Սփյուռքի նախարարության կազմակերպած «Արի տուն» ծրագրի մասնակից երեխաներից մի քանիսը երեկ մեր թղթակցի հետ զրույցում դժգոհել են ծրագրի որակից կազմակերպչական աշխատանքներից, գրաֆիկից և հատկապես իրենց հատկացվող սննդից։
Նրանց խոսքով իրենց շատ անորակ սնունդ են տալիս ինչ-որ բուտերբրոդներ թափանցիկության աստիճանի երշիկով ու պանիրով։ Նրանք երբեմն բողոքում ու չեն ուտում, իրենց գումարներով են սնվում, երբեմն Էլ սոված լինելով՝ ստիպված ուտում Են։ Բայց խնդիրն այն է, որ բյուջեից արժանապատիվ սնունդի գումար հատկացվում է, պարզապես այն ծրագրի մասնակից երեխաներին չի հասնում։ Իսկ ծրագրի սննդի հարցը կազմակերպում է նախարարության համապատասխան ԾԻԳ-ը, որի ղեկավարն է Դավիթ Շահբազյանը։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ, թե ուր են գնում գումարները, որ երեխաներին անորակ սնունդ են տրամադրում, բայց չկարողացանք կապ հաստատել. ԾԻԳ֊ից ասում էին տնօրենը տեղում չէ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։