Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս զորավար 1 հասցեում փետրվարի 2-ին պաշտոնապես բացվեց «Արգավանդ կահույք» ընկերության նոր սրահը: Սա Argavand.am-ի արդեն երրորդ սրահն է, մինչ այդ ընկերությունն արդեն հասցրել էր մեծ մասսայականություն ձեռք բերել գրասենյակային որակյալ կահույքի շնորհիվ:
Ընկերության թվով երրորդ սրահը ներկայանում է ավելի ընդարձակ ձևաչափով: Երկհարկանի ընդարձակ տարածքում ներկայացված են գրասենյակային, ննջասենյակային ու խոհանոցային կահույքի լայն տեսականի և ոչ միայն:
«Այն, ինչ կապված է կահույքի հետ, այստեղ կա: Ունենք կահույք նաև պատվերով՝ ինչը հնարավոր է արտադրել Հայաստանում՝ մենք արտադրում ենք: Գները հարմար են բոլորին: «Արգավանդ կահույք» խանութներում, օրինակ՝ աթոռների գինը սկսվում է 6000 դրամից մինչև 450.000 դրամ»,-նշում է «Արգավանդ կահույք» ընկերության տնօրեն Վահան Նարիբեկյանը:
«Արգավանդ կահույք» ընկերությունն արդեն քսան տարի է, ինչ ներկայացված է հայկական շուկայում, շատերին ընկերությունն առավել հայտնի է www.argavand.am պաշտոնական կայքի շնորհիվ, որը միավորում է խանութների ցանցի բոլոր մասնաճյուղերն ու նպաստում է վաճառքի ծավալների ավելացմանը:
«Արգավանդ կահույք»-ի խանութներում ցուցադրված կահույքի մի մասը Հայաստանում է պատրաստվում, իսկ մյուս մասը ներմուծված է Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Չինաստանից և Մալայզիայից: «Արգավանդ կահույք»-ում ներկայացված է ռուսական «Romack Möbel»-ի արտադրանքը՝ մանկական ավտոմեքենա-անկողիններ, որոնք յուրօրինակ դիզայնի շնորհիվ անտարբեր չեն թողնի և ոչ մի երեխայի:
«Արգավանդ կահույք» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Նարիբեկյանի խոսքով՝ իրենց մոտ գնային քաղաքականությունը հասանելի է բոլորին, ոչ բարձր արժեքով «Արգավանդ կահույք»-ից հնարավոր է գնել բարձրորակ կահույք:
Հավելենք, որ երեկոյի երաժշտական հատվածն ապահովել է Զառա Մարկոսյանն իր բենդով, ինչպես նաև տեղի է ունեցել խաղ-աճուրդ և, իհարկե, տոնական տորթ- հյուրասիրություն: