▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամիչը կարծրատիպեր է կոտրում

Արգամիչը կարծարտիպեր է կոտրում: Հլա մի հատ բոլորդ քաշվեք մի կողմ. այսօր ես պիտի Արգամիչին գովաբանեմ, թե չէ օրս օր չի լինի: Տխուր է այն հանգամանքը, որ մեր հայ պաշտոնյաները այնքան մինուսներ են անում, որ յուրաքանչյուր փոքր պլյուսի դեպքում Անկախ քեզնից ուզում ես համայն ֆեյսբուքով գոռաս.... բայց դե հիմա ունենք այն ինչ ունենք, ինչ ասեմ... 

Հիմա այդ պաշտոնյաներից մեկն Արգամիչն է.... Մարդը հենց ասում են. «Ուզում եմ վարչապետին տեսնեմ», նստում է իր հրեղեն կորտեջն ու թռնում հանդիպման:
Կառավարության շենքի դիմաց մարդիկ հավաքվում են, այս մարդը ոչ թե  ակնոցավոր ձյաձային է ուղարկում, որ ասի. «Վարչապետը կընդունի 3 հոգուց բաղկացած խումբ ու կլսի (ականջդ կանչի Տիգրան հոպար)», այլ իջնում է ու ասում. «Ես ձեր ցավը տանեմ, եկել եմ, հեսա այն անիմաստ նախարարներին ճամփու դնեմ, մի 20 հոգով եկեք խոսանք հասկանանք»: 

Արգամիչը նաև մեկ այլ կարծրատիպ կոտրեց. մարդը հելավ զինվորի տուն ու մի բաժակ բան բարձրեցրեց... ու ուսին նենց խփեց, ասելով. «Դուխդ չքցես», բայց այդ ուդառից հետո զինվորը դուխը հաստատ չի քցի, բայց ուսը տեղը քցելու կարիք կունենա: 

Մենակ այն մարդուն «արա» ասելու մոմենդն էր մի քիչ տհաճ, բայց հետո ինչ-որ ձև դզեց փչեց. այն մարդը գոհ մնաց: 
Մի խոսքով. «Արգամի՛չ, դուխդ չքցես, շարունակի սենց»: Այ որ մի քիչ էլ տնտեսության վիճակը բարելավես ու մարդկանց համար գործ մործ գտնես է, լռիվ հալալ կլինի:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին