▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

Մայիսի 6-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել «Ավան» հոգեկան առողջության կենտրոնից, որ իրենց մոտ մահվան դեպք է արձանագրվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այս տարվա մայիսի 4-ից նշված կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող Կոտայքի մարզի բնակչուհի 32-ամյա Ծ. Թ.-ն ժամը 14:50-ի սահմաններում մահացել է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին