ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Արևմուտքի կողմից Հայաստանի համար պատրաստված «թակարդի» մասին։ Այս մասին նա գրել է «Российская газета»-ի համար իր հոդվածում։ Ըստ Մեդվեդևի՝ Արևմուտքը «ոսկե սարեր» է խոստանում Հայաստանին և անդամակցություն ԵՄ-ին, սակայն դա միայն խայծ է։ Մեդվեդևը նշել է, որ Մոսկվայի և Երևանի՝ ավելի քան մեկ դար շարունակվող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է «աչքի փուշ» ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ |
«Արևմուտքը թակարդ է պատրաստում Հայաստանի համար»․ Մեդվեդև
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet