▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևաբույր գյուղի վարչական ղեկավարն ու իր ընկերները ծեծի են ենթարկել «Սպեցնազ»-ի պահնորդին

Ապրիլի 30-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում. հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Արևաբույր գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և Ոստիականության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Եվ այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում Արևաբույր գյուղի Բաղրամյան փողոցում էլեկտրական լարերին խանգարող ծառի ճյուղերը կտրելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ 36-ամյա Արայիկ Մելքոնյանի և 36-ամյա Տաճատ Մարգարյանի, 36-ամյա Ներսես Գասպարյանի և 26-ամյա Շավարշ Ավետիսյանի միջև, որի ընթացքում վերջիններս բռունցքներով ու ոտքերով հարվածներ են հասցրել Ա․ Մելքոնյանի մարմնի տարբեր հատվածներին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին