Քննարկվում է Մաքսային կարգավորումների մասին օրենքը՝ կից փաթեթով, որի նպատակը գործող օրենսդրությունը համապատասխանեցնելն է այն պայմանագրին, որը վավերացվել է:
«Այսօր ԱԺ-ն ևս մեկ անգամ փորձ է կատարելու վաճառքի դնել մեր անկախությունը: Արդեն իսկ ՌԴ տնտեսությունը գահավիժում է, և ՀՀ-ն այդ տնտեսության հետ դաշնակցելու կամ համագործակցելու որևիցե անելիք չունի: Դուք ՀՀ-ն տանում եք դեպի կործանում, հետևաբար կոչ եմ անում չքվեարկել այս օրինագծին»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Կարևորը բոյկոտից դուրս եկաք,-նետեց ԱԺ նախագահը:
Մաքսային կարգավորումների մասին նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց.կողմ քվեարկեցին 70-ը, դեմ 5-ը, ձեռնպահ չկար:
«Հենց նոր քվեարկեցիք մի օրինագծի օգտին, որն ուղղակի դեմ է ՀՀ քաղաքացիների շահերին: Բոլորդ տեսնում եք, թե դրամի ու դոլարի հետ ինչ է կատարվում...»,-ասաց Զարուհի Փոստանջյանն ու մինչ խոսքը կավարտեր՝ Գալուստ Սահակյանն անջատեց նրա խոսափողն՝ ասելով.
-Արդեն պրովոկացիա եք անում: