▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկն էլ չի լռի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզելը, որ նա փոխի լռելու իր որոշումը:

 

Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» և վերադառնալ ակտիվ գործունեությանը:

 

Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով և ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ, և դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին