▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Պեպանյան. Դեռ շանս կա

Րաֆֆի Հովհաննիսյանը սխալվել է ոչ թե ապրիլի 9-ի երեկոյան, այլ դեկտեմբերի 25-ին, առաջադրվելով նախագահի թեկնածու, քանի որ մեզանում ընտրություններ որպես այդպիսին չեն լինում ու դեռ երկար ժամանակ չեն լինի՝ համապատասխան որակի պետական ինստիտուտներ մեր հանրության կողմից ստեղծած չլինելու պատճառով:

Փետրվարի 19-ին ստանձնելով շարժման ղեկավարությունը, նա հայտնվեց թակարդում. շարժման անդամները նրանից պահանջելու էին արագ իշխանափոխություն, որը հնարավոր չէ և որն անել չէր կարողացել իրենից առաջ ոչ ոք:

Այն պնդումը, որ եթե նա ապրիլի 9-ի գիշերը թույլ չտար սխալներ, ապա շարժումը մարելու վտանգի առաջ չէր կանգնի, հիմնավոր չէ. ինչ էլ աներ նա, իշխանափոխություն ծրագրած շարժումը վաղ, թե ուշ հայտնվելու էր փակուղում, ինչպես որ պատահել էր նախորդ շարժումների հետ:

Նախորդ շարժումներից հետք անգամ չի մնացել հասարակական կյանքում: Րաֆֆի Հովհաննիսյանը , չնայած իր ներկա բարդ վիճակին, որը մի օր անխուսափելիորեն լինելու էր, դեռ ունի շանս իր համախոհների հետ, որոնք ոչ թե ատելության, այլ արդարության մղումով են միավորվել, շարունակելու ,,Նոր Հայաստանի,, ստեղծման աշխատանքները, մշակելով ու շարժմանը հաղորդելով նոր արժեհամակարգ, ձևավորելով ապագա երկրի քաղաքացուն՝ ՀԱՏՈՒԿ ծրագրված միջոցառումների շնորհիվ:

Հայտնի մի քաղաքագետ ժամանակին ասել է՝ ,,Նոր պետության և նոր մշակույթի ստեղծումը կմնա այդպես էլ որպես ուրվականատիպ երազանք, քանի դեռ չի որոշվել նոր մարդու հարցը,,:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը այս ոլորտում, որը պահանջում է տևական աշխատանք, հաջողություններ ունենա, ապա դա կլինի աննախադեպ ու խիստ կարևոր գործ մեր քաղաքական կյանքում:

 

Պեպանյան Արծրունի գրառումը

Ֆեյսբուք

 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին