▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Ավետիսյանի ու Գարեգին Երկրորդի վերաբերյալ նրա ֆեյսբուքյան գրառման մասին

 

Օրերս համացանցում տարածվել էր Արծրուն Ավետիսյան անունը կրող անձի ֆեյսբուքյան գրառումը կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնում էր մեղադրանքներ, կատարում վերագրումներ: Մեր պրպտումների արդյունքում տեղեկացանք, որ Արծրուն Ավետիսյանը ժամանակին իբրև քահանա ծառայել է Արագածոտնի ներկայիս թեմում և ասպարեզից հեռացվել է 1999 թ.` ծառայության վայրը լքելու, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկրում ապաստանի դիմում կատարելու համար: Ավելի մանրամասն պարզելու նպատակով զրուցեցինք Արագածոտնի թեմի առավել տարիքով քահանաներից մեկի` Տ. Մկրտիչ քահանա Երանյանի հետ` խնդրելով համապատասխան պարզաբանումներ: 
- Տեր Հայր, Արծրուն Ավետիսյանը Կաթողիկոսին ներկայացնում է որոշակի 
մեղադրանքներ, այն է` ռուսների աջակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելը: Ինչ է Ձեր մեկնաբանությունը:
- Ես բարբաջանքներ չեմ մեկնաբանում: 
- Իսկ Դուք ճանաչու՞մ եք Արծրուն Ավետիսյանին: 
- Այն շրջանում, երբ ես ծառայության եմ կոչվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Արծրուն Ավետիսյանը այլևս այնտեղ չէր քահանայագործում: Գնահատականներ չեմ ցանկանում տալ իր ծառայությանը: Իր գործունեությունը բնութագրելու համար բավարարվենք միայն փաստի արձանագրումով, որ ինքը կամովին հրաժարվել է իր ծառայությունից և իր հայրենիքից, ապաստան խնդրել երկրորդ երկրից, ինչը ինքնին արդեն հասկանալի է, թե հայ հոգևորականի համար ինչ է նշանակում: Ավելին չեմ ցանկանում նշել: Ենթադրում եմ, որ ինքը գիտի, որ ներկայիս ապրում ենք Մեծի պահոց շրջանում, ինչը առիթ է, որ յուրաքանչյուր ոք կենտրոնանա իր  սխալների, թերացումների ու մեղքերի վրա ու ապաշխարհի, այլ ոչ թե անհիմն մեղադրանքներ ու վերագրումներ տարածի:

Օրերս համացանցում տարածվել էր Արծրուն Ավետիսյան անունը կրող անձի ֆեյսբուքյան գրառումը կաթողիկոսական ընտրությունների վերաբերյալ: Վերջինս Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացնում էր մեղադրանքներ, կատարում վերագրումներ: Մեր պրպտումների արդյունքում տեղեկացանք, որ Արծրուն Ավետիսյանը ժամանակին իբրև քահանա ծառայել է Արագածոտնի ներկայիս թեմում և ասպարեզից հեռացվել է 1999 թ.` ծառայության վայրը լքելու, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկրում ապաստանի դիմում կատարելու համար: Ավելի մանրամասն պարզելու նպատակով զրուցեցինք Արագածոտնի թեմի առավել տարիքով քահանաներից մեկի` Տ. Մկրտիչ քահանա Երանյանի հետ` խնդրելով համապատասխան պարզաբանումներ: 
- Տեր Հայր, Արծրուն Ավետիսյանը Կաթողիկոսին ներկայացնում է որոշակի մեղադրանքներ, այն է` ռուսների աջակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելը: Ինչ է Ձեր մեկնաբանությունը:
- Ես բարբաջանքներ չեմ մեկնաբանում: 
- Իսկ Դուք ճանաչու՞մ եք Արծրուն Ավետիսյանին: 
- Այն շրջանում, երբ ես ծառայության եմ կոչվել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Արծրուն Ավետիսյանը այլևս այնտեղ չէր քահանայագործում: Գնահատականներ չեմ ցանկանում տալ իր ծառայությանը: Իր գործունեությունը բնութագրելու համար բավարարվենք միայն փաստի արձանագրումով, որ ինքը կամովին հրաժարվել է իր ծառայությունից և իր հայրենիքից, ապաստան խնդրել երկրորդ երկրից, ինչը ինքնին արդեն հասկանալի է, թե հայ հոգևորականի համար ինչ է նշանակում: Ավելին չեմ ցանկանում նշել: Ենթադրում եմ, որ ինքը գիտի, որ ներկայիս ապրում ենք Մեծի պահոց շրջանում, ինչը առիթ է, որ յուրաքանչյուր ոք կենտրոնանա իր  սխալների, թերացումների ու մեղքերի վրա ու ապաշխարհի, այլ ոչ թե անհիմն մեղադրանքներ ու վերագրումներ տարածի:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան 

Լուսանկարում` Տ. Մկրտիչ քահանա Երանյանն է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին