▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի նախագահը մի շարք կարևոր հայտարարություններ է արել

Արցախի Հանրապետության նախագահը մի շարք կարևոր հայտարարություններ է արել

***

«Դատապարտում ենք բոլոր ձևի բախումները, բռնությունները․ ոստիկանությունը պետք է զերծ մնա անհամաչափ ուժ կիրառելուց ու սթափ գնահատի իրավիճակը։ Ինչ վերաբերում է ԱԺ-ում հնչած հայտարարություններին, առաջիկայում հանրային ձևով կանդրադառնամ դրանց։ Հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին։ ԱԺ-ում հնչած հայտարարությունները կապ չունեն իրականության հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից Փաշինյանի հայտարարություններին ու Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներին։

***

«Ինչ վերաբերում է նրան, որ մենք միլիարդավոր զենքեր ենք թողել, Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունը ո՞ւմ հաշվեկշռում էր գտնվում ու ով էր դրա համար պատասխանատու։ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ կառավարությանը, հանդիսացել ՊՆ-ի տարածքային ստորաբաժանումը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

***

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արցախի էջը փակված չէ․ «Պետք է գտնել մեխանիզմներ, որը թույլ կտա, որպեսզի արցախահայության հարցը ստանա արդարացի լուծում»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին