▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը ո՞նց ապականեցին էդ հոգեկան հիվանդները․․․Տարեց կինը՝ Եռաբլուրում

Արցախը ո՞նց ապականեցին էդ հոգեկան հիվանդները․․․Տարեց կինը՝ Եռաբլուրում

«Ամոթով եմ գալիս «Եռաբլուր», այսօր ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու օր։ Արցախի ժամանակավորապես կորուստն ուղղակի անպատվություն է մեզ համար և միևնույն ժամանակ գողացված ուրախության իրականություն, որը մեզ պետք է մղի անընդհատ պայքարի, հակառակ նրա, թե աշխարհն ինչ կասի, թե թշնամական իշխանությունն ինչ կասի»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ «Արցախցիների վերադարձն աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների քաղաքական և բարոյական հիմքերում է գտնվում։ Չկա ազդեցություն ունեցող որևէ պետություն, որն այդ մասին չխոսի։

Արցախցիների վերադարձը շատ իրատեսական է։ Մենք պատկերացնում ենք, որ այդ հարցը պետք է ներառվի բանակցային օրակարգում՝ միջազգային անվտանգության երաշխիքներով, բայց այս պահին բանակցություններ գոյություն չունեն։ Էն մարդիկ, ովքեր գլխապատառ պարում էին Շուշիում, այսօր ուրացել են Արցախը, այն վերակոչել են Լեռնային Ղարաբաղ, և այո՛, մեր գողացված կենսագրության խարանը Նիկոլ Փաշինյան անունով երևույթի ճակատին է»,-ասել է Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով առաջիկա անելիքների վերաբերյալ հարցին՝ նշել է․ «Շատ բան է կախված այսօրվանից, ժամանակ չունենք. այս ընթացքը բեկելու, կասեցնելու պահն է։ Նժարին ոչ միայն մեր գոյությունն է դրված, այլ մեր պատիվն ու պատասխանատվությունը մեր նահատակների առաջ»:

Դիտեք նաև՝

***

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին