«Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, և մենք չպիտի շեղվենք խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կարձագանքի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը՝ կարևորելով սահմանազատման գործընթացը։ Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ *** |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նորանշանակ «խորհրդականը» ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ խորհուրդներ պետք է տա Փաշինյանին, տալիս է միանգամայն անկեղծ պատասխան՝ «դեռ չգիտեմ, առաջարկը եղել է, ընդունել եմ»: Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց: Իսկ ընդհանուր առմամբ, արտացոլում է այն, ինչ պետք էր ապացուցել՝ խորհրդականների կարևոր ինստիտուտը Հայաստանում ընդամենը իշխանական կարկանդակի մի քաղցր մաս է: Գործող իշխանությունն ունի վարկանիշային լուրջ խնդիր, ինքը հիանալի պատկերացնում է դա: Իսկ այդ պարագայում կարևոր է դառնում եղած ռեսուրսը «անփութորեն» չվատնելը: Եվ, որպեսզի նախկին մարզպետը նաև «հոգով նախկին» չդառնա, նրան պետք է հյուրասիրել կարկանդակի մի նոր կտոր»: *** |
Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Լոռու մարզի նախկին մարզպետը նշանակվել է վարչապետի խորհրդական։ |
«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ Փաշինյանի նոր խորհրդական
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet