▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիները պետք է վերադառնան իրենց տուն, ու բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին․ Սերժ Թանկյան

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել տեսաուղերձով, որում անդրադարձել է մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայերի բռնի տեղահանությանը՝ այն որակելով որպես էթնիկ զտում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանկյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, և 120 հազար հայեր ադրբեջանական վարչակազմի կողմից բռնի կերպով տեղահանվեցին Արցախից, այն հողից, որտեղ ապրում էին ավելի քան երկու հազար տարի։ 

«Ինը ամիս տևած շրջափակումից ու սովից հետո Ադրբեջանը հարձակվեց նրանց վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Կամպոն Ադրբեջանի գործողությունները որակեց որպես ցեղասպանություն։ ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանն իր հերթին կայացրեց մի քանի որոշումներ՝ նշելով Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրանք չեն կարող վստահել Ադրբեջանին, մի երկրի, որն իրականացրել է էթնիկ զտում և սպանել շատ հայերի` դրսևորելով ծայրահեղ ռասիզմ։ Հայատյացությունը նույնիսկ նրանց ազգային քաղաքականությունն է»,- ասել է Թանկյանը։  

Նրա համոզմամբ՝ հայերի վերադարձն ու Լեռնային Ղարաբաղում նրանց անվտանգությունը կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը, ինչի համար անհրաժեշտ է միջազգային հանրության, մասնավորապես՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների քաղաքական կամքը։ Ըստ նրա՝ այդ գործում մեծ դերակատարում կարող է ունենալ նաև ԵԱՀԿ-ն։ 

«Մենք չեն կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենի բնօրրան վերադառնալու մեր իղձը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ վատագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները պետք է իրենց տուն վերադառնալու հնարավորություն ունենան, ապրեն խաղաղ և նորմալ պայմաններում։ Մենք բոլորս պետք է կանգնենք նրանց կողքին»,- եզրափակել է Թանկյանը։   

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին