«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է Սփյուռքին. «Ամոթ ա, ձեր անտարբերությունը բացարձակապես հասկանալի չէ: Նիկոլից մուռը դուք հանում եք արցախցիներից: Տղամարդ կա, որի աչքի առաջ սպանել են երեխային, բռնաբարել կնոջը, էդ մարդն օգնության կարիք ունի, դուք ասում եք՝ չէ, 44-օրյայի ժամանակ փող ուղարկեցինք, Նիկոլը կերավ: Արցախցին դրանում ի՞նչ մեղավոր ա: Մի՛ արեք, ձեր անհաղորդությունը, անգթությունը մի՛ փորձեք մանիպուլացնել. ասեք, որ չեք ուզում, ցանկություն չունեք, բայց մի՛ գրեք՝ տիկի՛ն Զոհրաբյան, ես հիմա չեմ օգնում, որովհետև 44-օրյայի ժամանակ 50 եվրո ուղարկեցի «Հայաստան» հիմնադրամին, Նիկոլը տվեց պրեմիայի. արցախցիները դրանում մեղավոր չեն»,- նշել է Զոհրաբյանը: |
«Արցախցին մեղավոր չի, որ Նիկոլը ձեր ուղարկած գումարը պրեմիա է տվել». Զոհրաբյանը՝ Սփյուռքին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet