«Մայիսի 26-ին ադրբեջանցիների հետախուզական դիվերսիոն խումը ՀՀ ինքնիշխան տարածքից 2 զինծառայողի է գողացել ու տարել: Նրանց նկատմամբ քրգործ է հարուցել՝ տեռորիզմի ու Ադրբեջան թափանցելու հոդվածներով: Ավելին ասեմ, առավոտյան ինձ զանգահարել են ու հայտնել, որ մայիսի 29-ին Հանդ գյուղի շրջանից կորել է 6 զինծառայող. ինչպես ՊՆ-ն է սիրում ասել՝ կապը կտրվել է: Բնակիչները տեսել են՝ ադրբեջանական հետախուզական երկու խումբ մեր տարածքից գնում է դեպի Ադրբեջանի տարածք, դրանից անմիջապես հետո 6 զինծառայողները չկան»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն մայիսի 27-ին հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից որոնվող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված էր սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար: Վոլոդյա Հովհաննիսյանի հայտնած՝ 6 զինծառայողների կորելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա: Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում |
«Առավոտյան 6 զինծառայող է կորել». Վոլոդյա Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet