Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
ԱՄՆ-ի ամենահայտնի հայ հեռուստալրագրողներից մեկը՝ Արաքսյա Կարապետյանը, որն իր կարիերան սկսելով ամենատարբեր հեռուստաալիքներից՝ 2012-ից աշխատում է Լոս Անջելեսի հեղինակավոր Fox 11 հեռուստաալիքում և վարում է առավոտյան՝ Good Day LA հաղորդումը, անակնկալ է մատուցել իր գործընկերներին՝ ուղիղ եթերում պարելով՝ հայկական գաթա ու փախլավա հյուրասիրելով նրանց։
Տեսանյութը նա ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով անակնկալի պատրաստմանն աջակցածներին։
Չնայած երկար տարիներ Արաքսյա Կարապետյանն ապրում է ԱՄՆ-ում՝ հաղորդավարուհին պնդում է՝ իր կապը Հայաստանի հետ հիմա ավելի ամուր է: Արաքսյան իր մեծ ներդրումն ունի Հայաստանի խնդիրների լուսաբանման ու բարձրաձայնման մեջ, իսկ այսօր փորձում է հայրենիքի հանդեպ այդ սերը փոխանցել նաեւ իր երկու դուստրերին՝ Սեւանին ու Սոնային:
Իր՝ բարձր որակի աշխատանքի համար Արաքսյան արժանացել է հեռուստատեսային ոլորտի մի շարք մրցանակների, այդ թվում՝ «Էմմիի»: