▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաքելության» առաջարկները «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Կամավոր, ոչ թե պարտադիր 

«Առաքելություն»  կուսակցության առաջարկները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ 

 

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնալու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ:

«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:

Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը:

Նշված օրենքի վերաբերյալ առաջարկում ենք իրականացնել հետևյալը`

Փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողներին հնարավորություն տալ որոշ ժամանակ պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ կամավոր, ոչ թե պարտադիր` ներդնելով հարկային դրույքաչափի տարբերակված սանդղակ`

  • շրջանառության հարկը սահմանել 1 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով ներկայացվում են ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր,
  • շրջանառության հարկը սահմանել 3,5 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով չեն ներկայացվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր:

Նշված տարբերակը միանշանակ կխրախուսի փոքր և միջին բիզնեսի տնտեսավարողներին խոշոր տնտեսավարողներից պահանջել ձեռքբերման փաստաղթղթեր` նվազեցնելով իրենց հարկերը:

«Առաքելություն» կուսակցությունը պատրաստ է ներկայացնել նշված առաջարկի վերաբերյալ մանրամասներ և մասնակցել քննարկումներին:

 

Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին