Բաղրամյան պողոտայի այն հատվածից, որտեղ նախատեսված է շարժման հավաքը, տարհանվում են ավտոմեքենաները։ Ոստիկաններն առանց զգուշացնելու, հատուկ տարհանման մեքենաներով փորձեցին հեռացնել նաև պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի և ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենաները․ «Ինչի՞ եք գողանում մեքենաները, զգուշացրեք, մենք կհեռացնենք»,- ասաց Մախսուդյանը։ Ոստիկանը պարզաբանեց, որ պողոտայի այդ հատվածից ավտոմեքենաները հեռացվում են ցուցարարների ազատ տեղաշարժն ապահովելու նպատակով:
Տեսանյութն՝ ԱԺԲ-ի ֆեյսբուքյան էջից
***
«Սադրողն էլ են իրենք, ժողովրդի վրա հարձակվողն էլ են իրենք։ Սրբազան հայրը նման մոտեցում չունի, նա ամեն ինչ անում է, որ ժողովրդի կողմից ավելորդ քայլ չլինի»,- Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում, ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը՝ արձագանքելով դիտարկմանը, ըստ որի՝ իշխանականները երեկվանից խոսում են շարժման մասնակիցների հնարավոր սադրանքների և ԱԺ շենքի վրա հարձակման մասին։ «Սեփական ժողովրդի հետ խոսելու ձև չունեն»,- հավելեց նա։ *** |