Արդեն տևական ժամանակ է, ինչ MED Disinfection-ն իրականացնում է ախտահանման աշխատանքներ:
Ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով, ախտահանումը կարող է կանխել հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացումն ու տարածումը։
Asekose.am-ի հետ զրույցում ընկերության ներկայացուցիչներն ասացին, որ այս ձևով ախտահանման առավելությունն օպերատիվությունը, արդյունավետությունը և քիչ ժամանակատար լինելն է: Բացի դրանից՝ ախտահանման արդյունավետությունն առավել երկար է պահպանվում:
Շրջակա միջավայրի և մարդկանց համար առավել հուսալի և, միևնույն ժամանակ, ամենաապահով միջոցներից մեկը ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերի միջոցով տարածքի ախտահանումն է, որն օգտագործվում է խիստ սանիտարահիգիենիկ պահանջների և մարդաշատ տարածքները ախտահանելու համար:
Ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանումը կարող եք պատվիրել նաև բնակարանների և առանձնատների, պահեստների և տարբեր նշանակության արդյունաբերական տարածքների համար։
Մեծ ճնշման տակ մղվող գոլորշին վերացնում է ոչ միայն վնասակար միջատները, սնկերը և մանրէները, այլև կարող է ոչնչացնել վիրուսները, որոնց ոչնչացման համար սովորաբար օգտագործվում են քիմիական նյութեր, որոնք ընդհանուր առմամբ վտանգավոր են մարդու առողջության համար:
Հավելենք, որ օրերս MED Disinfection-ն ախտահանման աշխատանքներ է իրականացրել նաև Asekose.am-ում և Jean-Paul Existential Cafe-ում:
Նշենք, որ MED Disinfection հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 043 168 168 :