«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն արդեն Դանիայում է, որտեղ և անկացվելու է երաժշտական մրցույթը: Մեր մասնակիցը հասցրել է փորձարկել տարվա գլխավոր երաժշտական իրադարձության բեմը: Ըստ այս տեսանյութի` Արամ MP3-ը բեմում միայնակ է լինելու:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիս 6-ին և 8-ին, իսկ բուն եզրափակիչը` մայիսի 10-ին: Արամ MP3-ը ելույթ է ունենալու մայիսի 6-ին և հանդես է գալու առաջին համարի ներքո: