news.am-ը գրում է, որ , ըստ կայքի աղբյուրների, ոստիկանները պարզել են, թե ով է հարձակվել եւ ծեծի ենթարկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին:
Կայքի տեղեկություններով՝ ՀԱԿ պատգամավորին հարվածողը թալինցի է, անունը՝ Արշակ, նա 41 տարեկան է: Նա մասնկացել է արցախյան ազատամարտին, ամուսնացած է, ունի կին եւ երեխա, մեկնում է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի: Արշակը պատմել է, որ ինքը ընդամենը «հայրենասիրական ապտակ» է հասցրել Արամ Մանուկյանին, քանի որ Ռուսաստանում աշխատելու ժամանակ թուրքերի հետ շփվելիս նրանց կողմից միշտ վատ խոսքերի է արժանացել: Մասնավորապես, թուրքերը, ադրբեջանցիները Ռուսաստանում աշխատող հայերին ծաղրել են՝ասելով, թե ձեր երկրում տղամարդ չկա, վիրավորում եւ հայհոյում են նախագահին, մեկը չկա դրանց «հախից գա»: Արշակը նաեւ պատմել է, որ այս խոսքերը իրեն «թասիբի են գցել», հետեւելով հայաստանյան զարգացումներին, տեսնելով Արամ Մանուկյանի ելույթները եւ հնչեցրած խոսքերը նախագահ Սրժ Սարգսյանի հասցեին՝ որոշել է ՀԱԿ պատգամավորին «մի լավ դաս տալ»: Նախապես իմացել է պատգամավորի տեղը, դարանակալել եւ հարվածել դեմքին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում