▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելը նկարահանվել է՝ հարձակվողը միջին տարիքի տղամարդ է

a1plus.am-ը գրում է. Արամ Մանուկյանի դեմ հարձակման լուրն առնելուց հետո նրա կուսակիցներից ու ոստիկաններից  բացի բազմաթիվ լրագրողներ են շտապել նրա բնակարան։ ՀԱԿ պատգամավորի  դեմքին կապտուկներ են եղել։ Նա առայժմ ձեռնպահ է մնացել մեկնաբանությունից։ Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեղադրել է Սերժ Սարգսյանի վարչախմբին.Ռեժիմը դիմում է բացահայտ ահաբեկչական գործողությունների, իշխանության շակալները հարձակվում են ընդդիմության ներկայացուցիչների վրա:
Ի դեպ, Մանուկյանի շենքի բակում տեսախցիկ կա։ Նկարահանվածն արդեն ոստիկանների ձեռքում է։ Հարձակվողը միջին տարիքի տղամարդ է եղել: Նա ոչինչ չի ասել, հարվածներ է հասցրել պատգամավորին եւ դիմել փախուստի:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին