ilur.am-ը գրում է, որ Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել է, որ բժշկական զննության արդյունքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան անհայտ անձի կողմից հարձակման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրան տեղափոխել էին հիվանդանոց՝ բժշկական զննում անցկացնելու համար: