▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ».«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին թոռը ծնվելու առնչությամբ «խմուկ մեռո՞ւկ, թե՞ խմուկ՝ սաղ»,- հարցրինք առաջնեկ թոռ ունեցած Վահրամ Բաղդասարյանին: «Դեռ չեմ հասցրել լիարժեք խմել»: Երջանիկ եք․ մարդ կա՝ տարվա սկզբին ոտքն է ջարդում, մարդ կա` մնում է ձնաբքի տակ, Դուք` խնդրեմ: «Հլը նոր եմ ուզում հասկանալ թոռ ունենալու վայելքը»:

Ի դեպ, տեղեկություն կա, որ ՀՀԿ-ն ցանկանում է Ընտրական նոր օրենսգրքով Երեւանի քաղաքապետի ընտրության նորմը տարածել մնացյալ քաղաքների վրա եւս՝ քաղաքապետեր ընտրել ոչ թե ուղղակի, այլ` ավագանու միջոցով: «Կա նման քննարկում, սակայն ոչ բոլոր քաղաքների մասով»: Ինչո՞ւ` «սարն ամենքինը չէ՞ հավասար»: «Չէ, խնդիրն այդ չէ, խնդիրը վերաբերում է խոշոր քաղաքներին` Վանաձորին, Գյումրիին, հարցը քննարկման փուլում է` տեսնենք»:

Որպես վանաձորցի, Ձեր մոտեցումն ինչպիսի՞ն է: «Անկեղծ ասած` ես գտնում եմ, որ որքան հնարավոր է, պետք է ուղիղ ընտրություններից խուսափել, որովհետեւ համայնքներում դա ծնում է թշնամություն, լուրջ պրոբլեմներ, որոնք մինչեւ մյուս ընտրություն չեն հաղթահարվում։ Իմ առաջարկած մոդելն այդպիսին է` կամ նախկին շրջանների վերականգնում, կամ մարզերի գլոբալացում, ընտրովի մարմնի թիմային պատասխանատվության բարձրացում եւ լիազորությունների ընդլայնում»:

Իրականում մեծ քաղաքներում քաղաքապետ անցկացնելն ավելի բարդ է, քան ավագանու ընտրությամբ իրենց ուզած մարդուն «սղղացնելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին