Այսօր հանդես եմ եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Ըստ այդմ առաջարկել եմ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել նկատի ունենալով «+» «-» 20 ինտերվալը։
Ըստ այդմ առաջարկվել են փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածում։ Առաջարկություններն արվել են վերլուծելով համանման մոտեցումները Գերմանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում: