Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած «2014 թվականի մայիսի 23-ի ՀՀ և միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախ նկատեց.
«Պարոն նախարար, չե՞ք կարծում, որ կարելի էր ավելի պատշաճ, ավելի մանրամասն ներկայացնել: Այսպես ոչ թե մեխանիկորեն դակելու, այլ խորհրդարանին խորքային ընկալման ներակայացնելու համար: Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ տրվում է ստանդարտ պատասխան»,-ապա հավելեց.
«Երբ Ձեզ միջնորդագիր եմ ուղարկում ծնողները մահացած, միայնակ տանը ապրող գրեթե կույր կոնսերվատորիայի ուսանողուհուն առաջին անհրաժեշտության դեղամիջոցի խնդրանքով, պատասխանում եք, որ միջոցներն չկան: Իսկ մոնիտորինգի և մշտադիտարկման համար ահռելի միջոցներ են ծախսվում: Կարելի՞ է ինչ-որ տրամաբանություն հասկանալ: Սոցիալական ապահովության ծառայություններն արդյոք մինչ օրս հավուր պատշաճի չեն աշխատել: Արդյո՞ք անհրաժեշտ է պարտքով միջոցներ վերցնել և նորից մոնիտորինգների վրա գումարներ ծախսել: Խնդրում եմ բացատրել մոնիտորինգի սուր անհրաժեշտությունը և դրա վրա ծախսվող պարտքով վերցվող գումարի նպատակահարմարությունը»:
Պատգամավորն առաջարկեց իր անհատույց ծառայությունները՝ ամիսներով մոնիտորինգ իրականացնելու՝ առաջարկելով գումարները ծախսել սայլակների և այլ կարիք ունեցող քացաքացիների վրա:
ԱԺ-ի աշխատանքներին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ