▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արագածոտնի արծիվներ» ջոկատի երեկոն

«Արագածոտնի արծիվներ» ջոկատի երեկոն

Տեսանյութն՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից,որտեղ  ներկայացված է  նաև նրա հետ հեռախոսազրույցը.

««Արագածոտնի արծիվներ» կամավորական ջոկատն իմ գլխավորությամբ արդեն շուրջ 10 օր է առաջնագծում է՝ կյանքի ու մահվան սահմանագծին: Այս կողմում կյանքն է, հակառակ կողմում՝ մահը: Եվ մենք ուս-ուսի տված՝ եղբայրական պատերազմի մեջ ենք ընդդեմ չարիքի, ընդդեմ մի նոր ցեղասպանության:

Շատ են խոսակցությունները, թե ինչ իրավիճակ է տիրում սահմանի տարբեր հատվածներում, թե ինչի կարիք կա առաջնագծում:

Սահմանին տիրող իրավիճակը հետևյալն է. բոլորս ուս-ուսի տված՝ դաժան մարտերում արժանի պատասխան ենք տալիս թշնամուն, կանխում ենք նրանց առաջխաղացումը, ձախողում ենք նրանց ծրագրերը և տալիս ենք ուժգին հակահարված:

Ինչի՞ կարիք կա առաջնագծում. առաջնագծում հենց քո կարիքը կա՝ միանալու մեր մեծ ընտանիքին: Առաջնագծում հենց քո կարիքը կա՝ թշնամուն ծնկի բերելու համար և թշնամուն վերջնականապես հասկացնելու, թե ով է այս սուրբ հողի տերը:

Մենք երդում ենք տվել զենքին և մկրտվել արկերի սուլոցների և պայթյունների տակ:

Մենք մեր տունը, մեր սուրբ հողը անգամ կյանքի գնով չենք զիջելու թշնամուն: Եվ հենց հիմա պահն է հայրենասիրության, պահն է հայրենիքի արժանի զավակը լինելու:

Կրկին կոչ եմ անում բոլորին, անհատապես կամ խմբերով ներկայանալ զինկոմիսարիատ, կամավորագրվել, անցնել համապատասխան արագ վերապատրաստում և միանալ մեզ:

Տեղի ունեցողը, ոչ ավել, ոչ պակաս, ազգի գոյության հարցն է, և ամեն մեկս պետք է որոշենք այս իրավիճակում մեր անելիքը:

Մենք կռվում ենք հանուն մեր ու գալիք սերունդների, հանուն ապագայի, հանուն լույսի, հանուն վաղվա օրվա հույսի և մենք պատրաստ ենք մեռնել հանուն կյանքի:

Մենք, անկասկած, #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ:

Էլ արցունք չկա լացի,

Բայց բազուկներում ուժ կա հարվածի,

Թշնամուն հաստատ բերելու ենք ծնկի,

Բայց այս անգամ այնպես, որ էլ երբեք ոտքի չկանգնի»,- ասել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին