Հարգարժան քաղաքապետարան, հարգարժան պետավտոտեսչություն:
Բազմիցս խոսվում է քաղաքի փողոցներում առկա խցանումների մասին: Վատ չէ, որ քաղաքը բեռնաթափելու նպատակով նոր ուղիներ են կառուցվում: Սակայն տեսնում ենք, որ արդյունքը մեղմ ասած գոհացուցիչ չէ: Գուցե եվրոպական արժեքներին մեր մոլեռանդ ձգտումների շրջանակում օրինակ վերցնենք նրանց կողմից չափազանց արդյունավետ օգտագործվող մի մեթոդ և՞ս: Ասենք գլխավոր փողոցների սկզբնամասում երթևեկության մասին տեղեկություն տվող էլեկտրոնային վահանակներ: Կարծում եմ` դա վարորդին կուղեկցի խցանման մեջ չհայտնվելու և այն շրջանցելու համար: Ասենք՝ Գարեգին Նժդեհի անվան փողոցը փակ է, կամ Բագրատունյաց փողոցում շինաշխատանքներ են կատարվում և այլն...
Անհնար է, խցանման մեջ հայտնված մեքենաների ձայնային տարատեսակ ազդանշանների աղմուկին դիմանալ: Էլ չեմ խոսում շարժիչների ձայնը մեղմող խողովակին տարաբնույթ սարքեր տեղադրված մեքենաների աղիողորմ վայնասունը լսելուն չդիմանալու մասին: Իսկ մեր «օրինապաշտ» վարորդներին, իրենց հասարակության մեջ պահելու մասին չեմ հիշատակում: Մևնույն է, չեն լսի...
Արագաչափ տեղադրելը եկամտաբեր է, բայց մի քիչ էլ Ձեզ մեծ գումարներ վճարող վարորդի մասին մտածեք:
Հարգանքներով, արդեն ոչ վարորդ Արտավազդ Եղոյան:
Արտավազդ Եղոյանի գրառումը
Ֆեյսբուք