▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագած Ախոյանը դիմում է ներկայացրել և հեռանում է ԲՀԿ-ից

 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն այսօր՝ փետրվարի 16-ին, դիմում է ներկայացրել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին:
ԲՀԿ-ական պատգամավորի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արեւմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ եւ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով եւ իհարկե նաեւ իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:
Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաեւ , որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների եւ կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր»:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն այսօր՝ փետրվարի 16-ին, դիմում է ներկայացրել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին:
ԲՀԿ-ական պատգամավորի տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արեւմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ եւ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արեւմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով եւ իհարկե նաեւ իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:
Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաեւ, որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների եւ կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին