«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 17-ին «Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության համագումարը, որին մասնակցում էր «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
«Իրավունքը» Մանվել Եղիազարյանից պարզեց՝ Օսկանյանի կուսակցությանն անդամակցելիս հաշվի առե՞լ է, որ Վարդան Օսկանյանի ԱԳ նախարար եղած ժամանակ ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում քննարկվել է Մեղրին Ադրբեջանին հանձնելու տարբերակը, որի մասին վերջերս նորից հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Այդ ժամանակ գուցե դիվանագիտությունը դա է պահանջել, գուցե փորձել են ժամանակ շահել: Ամեն դեպքում Մեղրին չենք տվել, Մեղրին չի վտանգվել: Դիվանագետի լեզուն նրա համար է, որ կարողանա իրական մտքերը թաքցնի»,-ասաց «Արաբո»-ի հրամանատարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում