▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արաբկիրի թաղապետն իր ճկույթը կտրել եւ ուղարկել է Վովա Գասպարյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արաբկիրի համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանից, հայտնի «Լիդեր» մականունով, երեկ հետաքրքրվեցինք՝ մի քանի օր է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց արդեն հասցրել եք մի լավ աշխատանքային ֆոտոսեսիա անել: «Փորձում եմ ակտիվ աշխատեմ, ուսումնասիրեմ»:

Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ տարիներ առաջ ի նշան հավատարմության ձեռքի ճկույթի մատը կտրել եւ ուղարկել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արաբկիրի թաղապետը պատասխանեց. «Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր: Հիմա չեմ ուզում դրանից խոսել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին