▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Գյուլերին վերակենդանացման բաժնից տեղափոխել են սովորական հիվանդասենյակ

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը, ով նախօրեին տեղափոխվել էր վերակենդանացման բաժին, արդեն սովորական հիվանդասենյակում է, նրա առողջական վիճակը բարելավվում է։ Առաջիկայում նա շարունակելու է մնալ բժիշկների հսկողության տակ: Գրում է «թուրքագիտական պորտալը»:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Էվրենսել» լրատվակայքը՝ հղում անելով հիվանդանոցից ստացած տվյալներին։

Գյուլերն ունի երիկամների հետ կապված խնդիրներ, և հերթական նոպայի ժամանակ նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց։

Հայ լուսանկարիչը ծնվել է 1928-ին Ստամբուլում։ Երիտասարդ տարիքից զբաղվել է լուսանկարչությամբ և տարիների ընթացքում մեծ հեղինակություն և ճանաչվածություն վաստակել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին