Երեկ երեկոյան պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը տեղափոխվել է Ստամբուլի Շիշլիի թաղամասում գտնվող հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» թերթը, պատճառը եղել է երիկամային անբավարարությունը: Այժմ Գյուլերը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Գրում է ermenihaber.am-ը:
Գյուլերի առողջական դրության մասին տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լուսանկարիչը երկար ժամանակ է՝ բուժում է ստանում երիկամային հիվանդության դեմ:
«Երեկ էլ Գյուլերը հիվանդանոց էր եկել բուժումը ստանալու համար, սակայն նրա ճնշումը ցածր է եղել, և բժիշկները որոշել են բուժումը կատարել մասնագիտական հսկողության տակ»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Սոցցանցերում, հատկապես Twitter-ում լուրեր էին տարածվել, թե հայտնի լուսանկարիչը մահացել է, ինչի կապակցության թուրքական սոցիալական ցանցերի օգտատերերն իրենց ցավակցությունն էին հայտնել:
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականին Ստամբուլում: 1950 թվականից սկսել է զբաղելլրագրությամբ: Նրա լուսանկարները բազմիցս ցուցադրվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում,Ֆրանսիայում և բազմաթիվ այլ երկերներում: Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել էայնպիսի հայնտիների, ինչպիսիք են Ուինսենթ Չերչիլը, Առնոլդ Թոյնբը,Պիկասոն, ՍալվադորԴալին, Ալֆրեդ Հիչքոքը, Մարիա Կալլասը, Վիլյամ Սարոյանն ու Փարաջանովը ևբազմաթիվ այլ հայտնիներ:
Արա Գյուլերին 2013-ին շնորհվել է ոսկե մեդալ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: