▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանի առաջին եւ վերջին մարտը.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մեծ աժիոտաժ առաջացրած Արա Աբրահամյանը, հայկական քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ իր հայտնի ասուլիսում մի հայտարարություն արեց, որը կարծեք թե դուրս է մնացել ընդհանուր ուշադրությունից: Խոսքը մի դետալի մասին է, որը հավանաբար ծածկվել է ընդհանրապես քաղաքականություն մուտք գործելու մասին նրա հայտարարության առաջացրած լայն աղմուկի մեջ: Արա Աբրահամյանը հայտարարեց, որ մարտին կկայացնի վերջնական որոշում՝ բացո՞ւմ է կուսակցություն ու մասնակցում խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:

Այս դետալին կարծեք թե քիչ նշանակություն տրվեց, մինչդեռ այն բավական ուշագրավ է, նաեւ այն համատեքստում, որ մոտ մեկ տարի առաջ հենց այս ժամանակահատվածում էլ Սերժ Սարգսյանն էր հայտարարում, որ ինքը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր վերջնական տեսակետը կհայտնի փետրվար-մարտին: Ինչ եղավ հետո՝ բոլորն են հիշում. փետրվար-մարտին Հայաստանում հաստատվեց լիովին նոր քաղաքական իրավիճակ, լիովին նոր ստատուս քվո, ցրվեց ոչիշխանական բեւեռը, քաղաքականությունից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանը, որից հետո էլ Սերժ Սարգսյանը թափ հաղորդեց սահմանադրական փոփոխությունների գործընթացին, չունենալով արդեն ըստ էության որեւէ էական հակառակորդ կամ մրցակից:

Եվ ահա այժմ Արա Աբրահամյանն է հայտարարում, որ մարտին կկայացնի վերջնական որոշում: Արդյոք Արա Աբրահամյանը կասկածո՞ւմ է, թե մինչեւ մարտ կարող է ընդհանրապես քաղաքական առումով ունակ լինել որեւէ կուսակցական գործունեություն ծավալելու: Թե՞ մարտին կամ մինչեւ մարտ նա սպասում է որեւէ նոր բեկումնային զարգացում Հայաստանում, իսկ գուցե Ռուսաստանում է սպասում՝ նկատի ունենալով այն, որ Արա Աբրահամյանի հայաստանյան քաղաքական գործունեության հիմքը, այնուհանդերձ, Ռուսաստանն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին