▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը նորից գալիս է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը Երեւանում տված իր վերջին մամուլի ասուլիսից հետո կտրականապես հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նոյեմբերի 23-ին Հայաստան է ժամանելու:

Նա այստեղ կմնա մինչեւ նոյեմբերի 25-ը ներառյալ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը միայնակ չի գալիս ՀՀ: Նրա հետ կլինի ինչ-որ խոշոր գործարար: Աբրահամյանը, ըստ մեր աղբյուրների, այս անգամ էլ հայտարարելու է տնտեսական ինչ-որ շարժում սկսելու մասին, որը մասնաճյուղեր է ունենալու ՌԴ-ում, Լոս Անջելես քաղաքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին