▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա, ա՜յ պատահականության արդյունք. Գևորգ Պետրոսյանը՝ իմքայլական պատգամավորին

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հայտարարությունը, թե Արթուր Վանեցյանն ամեն օր պետք է ասի, որ իրեն գաղտնալսել են ու գլուխը տա պատին:

«Հիմա ես էս մոլորյալին ի՞նչ ասեմ...

Արա, ա՜յ պատահականության արդյունք, նստում-հելնում, խոսում եք ատելության խոսքից, դու քեզ էտ ի՞նչ ձև ես դրսևորում:

Հասկանում եմ՝ շփոթված ես, դե ի՞նչ արած...

Դու ի՞նչ գործ ունեիր այդ շքեղ դահլիճում:

Դու հանրությանը հայտնի ես ոչ թե քո օրենսդրական նախաձեռնություններով, այլ ինչ-որ անհույս գոմիկի դերակատարումով:

Սա ի՞նչ սանձարձակություն ա:

Կամ սրա անգրագիտության աստիճանը հլը տեսեք: Ասում ա՝ թող ընդդիմությունը լրիվ հրաժարական տա։ Այ խնդամ վրեդ, գնա օրենք կարդա...

Հլը դիմակդ հանի ու քեզ նայի հայելու մեջ: Հուսամ՝ չես ուշաթափվի...

Դու ո՞վ ես, որ Ծառուկյանի ու Վանեցյանի մասին ըտենց արտահայտվես:

Ա՜յ առոչինչ գործարք, քեզ մի խայտառակի...

Չնայած՝ դու նոր ե՞ս քեզ խայտառակելու...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին