▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 1-ից գազի նոր սակագին կգործի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի պատվին Վ. Պուտինի տված ճաշի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ։ Պուտինն ասել է, որ հանձնարարականները տրված են, ու ոչինչ չի խանգարում գազի գինը վերանայելուն:

Ի դեպ, մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարները պայմանագիր են ստորագրել` ընդամենը մեկ եռամսյակի համար գազի գինը պահպանելու շուրջ, իսկ լավատեղյակները չեն բացառում, որ ապրիլի 1-ից կգործի նոր սակագին, որը կլինի բավականին էժան։ Վերջնական թիվն առայժմ որոշված չէ` դեռ բանակցում են, բայց «կլինի անհամեմատ էժան»: Արդյոք այդ էժանացումից այս անգամ կօգտվի՞ նաեւ շարքային սպառողը, դեռ պարզ չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին