▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրի Հանրայինի թիմը, սա նույն թիմն է, որին մի շաբաթ առաջ վերագրում էին բոլոր չարիքները․ Նունե Սարգսյան

«Այո, ապրեն բոլորը ով կազմակերպել է, պատրաստել է, իրականացրել է։

Ապրի հանրայինի թիմը, բոլորը անխտիր, օպերատորները, ձայնի պատասխանատուները, հաղորդավարները, լրագրողները, ղեկավարները և մնացած բոլորը։

Չմոռանամ ասել, որ սա նույն թիմն է, որին մի շաբաթ առաջ վերագրում էին բոլոր չարիքները։

Բան չի փոխվել։

Պրոֆեսիոնալիզմը մի շաբաթում չի հայտնվում և չի կորում։

Մեծ հաճույք էր և հպարտություն»,-գրել է Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստական ծրագրի հեռարձակմանը։

Հավելենք, որ  Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարգսյանը լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել էր․ 

Որոշ հուշարձաններ շնչում են: Մենք դա զգում ենք այստեղ` գիշերից մինչև լուսաբաց ուղիղ եթերում աշխատելով: Շնորհակալություն Հանրայինի թիմին օրվա շունչը ուղիղ եթերում մասնագիտորեն պահելու և փոխանցելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին