Երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում հրապարակել է մահացած եղբոր հետ լուսանկար և հուզիչ երկտող թողել` «19 տարին մի ակնթարթի նման, ապեր ջան»:
Նշենք, որ տարիներ առաջին երգչուհին առաջին անգամ խոսել էր եղբոր մահվան մասին:
Արմինկան նշել էր որ շատ կապված էր եղբոր հետ, վերջինս մեծ դեր է ունեցել իր ճաշակի և երաժշտական ոճի հարցում: Արմինկայի խոսքով՝ եղբայրը շատ էր իր մասին հոգ տանում:
Երգչուհու եղբայրը մահացել է ավտովթարից. ըստ Արմինկայի՝ երբեք չէր կարողանա պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ իր եղբոր հետ, քանի որ եղբայրը հմուտ վարորդ էր:
Արմինկայի խոսքով՝ վերջինս վատ տրամադրությամբ դուրս է եկել Արթիկից, նա նաև գինովցած էր: Որքան էլ մայրը հորդորել է այդպես մեքենա չվարել, չի լսել, ապա տեղի է ունեցալ ավտովթարը:
Արմինկայի կարծիքով՝ այս ամենն առեղծվածային է, քանի որ եղբայրը մահացել է ճիշտ նույն օրը, ինչ մորական պապը՝ օգոստոսի 16-ին. ընդ որում՝ եղբայրը գալիս էր Երևան, որպեսզի գնար գերեզման: Ըստ Արմինկայի՝ եղբայրը նաև պապիկի կրկնօրինակն էր:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***