Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը լրագրողներին պատմել է, որ Բարաք Օբամայի հետ ամուր հարաբերություններ է հաստատել ` իրենց միջև վերջին շրջանում առկա լարվածությունից հետ:
Պետությունների ղեկավարների բարեկամական ջերմ հարաբերությունը, Քեմերոնի խոսքով, այժմ նկատելի է ինչպես հանրության առջև, այնպես էլ միջանձնային առումով, քանի որ ԱՄՆ նախագահն իրեն «bro» է անվանում:
Այս մասին գրում է telegraph.co.uk-ը:
Նշենք, որ «bro» -ն անգլերեն brother բառի կարճ , խոսակցական ու նաև ժարգոնային տարբերակն է, ինչպես հայերենում`ախպեր, ապեր, կամ... ապե՞...