Երեկ՝ ապրիլի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 61 խումբը կանչով մեկնել է Արարատյան փողոցի 62/23 հասցեում գործող «Ապավեն» մաքսատուն, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 60-ամյա Հասան Տուրկերինն է: Դատաբժշկի նախնական եզարակցության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ՝ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: |
«Ապավեն» մաքսատանը հայտնաբերվել է Թուրքիայի քաղաքացու դի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet