▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթույլատրելի է քաղաքացուն գցել հուսալքության և հուսախաբության գիրկը

Քիչ առաջ հանդիպեցինք՝ շրջանառության հարկի մասին օրենքում արված փոփոխություններից դժգոհող փոքր և միջին ձեռներեցներին, ովքեր հուսալքությունից դրդված եկել էին Ազգային Ժողովի դիմաց և օգնություն էին ակնկալում այն պատգամավորներից, ովքեր պաշտպանում են ժողովրդի շահերը:

Փաստ է, որ աղմուկ բարձրացնելով, թե շրջանառության հարկը 3.5%–ից նվազեցվել է 1.5%–ի, իրականում քաղաքացիների համար ստեղծվել է հարկային ծուղակ և իրավական մի շարք նորմերով այն աստիճան է բարդացվել փաստաթղթաշրջանառությունը, որ մարդիկ չեն կարողանում կառավարել՝ առանց այն էլ իրենց փոքր բիզնեսը, խոսքը վերաբերում է՝ տոնավաճառների, փոքրիկ կրպակների և ,առհասարակ, ՓՄՁ ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցիչներին, ովքեր պատրաստակամ են հարկային դաշտում գործունեություն ծավալելու:

Անթույլատրելի է քաղաքացուն գցել հուսալքության և հուսախաբության գիրկը:

Վահե Էնֆիաջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին