▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտուն-դռնեդուռ թափառումներին վերջ կտրվի. «Հրապարակ»

«Գրասենյակը, որը վերանորոգում է ԲՀԿ-ն՝ ՀՅԴ-ի և ՍԴՀԿ-ի հարևանությամբ, եվրոռեմոնտի վերջին ճիչով ու շատ արագ, նպատակ ունի «կանյաչնիից» հետո իր անտուն-դռնեդուռ թափառումներին վերջ տալու: «Ամբողջն ավերված էր, կուկլա գործ ենք արել»,- ասաց գործի «պատասխանատուներից» մեկը: Ո՞վ է փողը տվել, ո՞վ է գանձանակը տնօրինում: Գործին հետևում են և Վարդան Վարդանյանը, և Աբրահամ Մանուկյանը: Բա Հովիկ Աբրահամյա՞նը:

 

«Մեր ուժերը հերիքում են մեր գրասենյակը վերանորոգելու համար և ոչ միայն»: Իսկ ե՞րբ եք «շահագործման» հանձնելու, ե՞րբ եք տեղափոխվելու: «Մայիսի 25-26-ին»: Դաշնակցականների հետ հարևանություն անելո՞ւ եք՝ «կոֆե, շաքար» ուզեք: «Չէ, տախտակ ու բանան ենք ուզելու, տախտակի ու բանանի բիզնեսն իրենցն է»: Իսկ ՍԴՀԿ-ի հե՞տ: «Չէ, չենք անելու, չենք ճանաչում իրենց»: Պահո՜, դուք հո ԵԱՀԿ-ն ու ՄԱԿ-ը չե՞ք, որ 128-ամյա կուսակցությանը «չեք ճանաչում», թե՞ որ ՍԴՀԿ-ի կուսղեկավար, երիտասարդ Նարեկ Գալստյանը Տիգրան Սարգսյանի կադրն է, դրա համար չեք ճանաչում: «Ոնց կուզեք՝ մեկնաբանեք»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին