▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտեսանելի ճակատի մարտիկները. այսօր հետախույզի օրն է

Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 5-ին ՀՀ Զինված ուժերում հանդիսավորությամբ նշվում է  հետախույզի օրը: Հետախուզական վարչությունը 21 տարեկան է:

Բոլոր ժամանակներում չափազանց կարևորվել է ռազմական հետախույզի դերը: Ցանկացած հաջողված գործողության հիմքում հետախույզի ճշգրիտ դիտարկումներն են:

Յուրաքանչյուր բանակի մարտունակությունը մեծապես պայմանավորված է հենց ռազմական հետախուզությունով: Անտեսանելի ճակատի մարտիկներն իրենց խնդիրներն ունեն՝թե խաղաղ, թե պատերազմական իրավիճակներում:

Մեր Զինված ուժերի  հետախուզական  ծառայության հիմքերը դրվեցին Արցախյան ազատամարտի ժամանակ: Սկզբնական շրջանում կամավորական ջոկատների կազմում ստեղծվեցին հետախույզների խմբեր, որոնց հիման վրա էլ հետագայում ձևավորվեցին ստորաբաժանումները:

Այսօր էլ՝ աշխարհաքաղաքական այս պայմաններում, թշնամու՝ օրեցօր հաճախակի դարձող սադրանքների մթնոլորտում,  հայ հետախույզները պատվով են իրականացնում իրենց առաքելությունը և ունակ են կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն: 

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին