▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անունը մեկ բառանոց է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ առաջիկա քառօրյայի առաջին օրվա ընդմիջմանը Վարդան Օսկանյանը պատրաստվում է ասուլիս տալ։ «Եթե 334–ը կտրամադրեն՝ այնտեղ, եթե ոչ՝ միջանցքում, ի՞նչ է եղել որ»,– ասաց նա։ Ասուլիսին Վարդան Մինասիչն արդեն իսկ կհայտարարի, թե ինչպես է անվանել իր կուսակցությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ անունը դեռ չեն որոշել, ցանկանում են, որ այն անպայման մեկ բառանոց լինի, որպեսզի բարեհնչունությունը պահպանվի, հայտարարելու են նաև թիմի բուն կորիզը՝ անունները։ Մեկ ամիս հետո «նորածինն» անցկացնելու է համագումար, որից հետո կլուծի գրանցման հարցը։ Ի դեպ, Վարդան Օսկանյանը նախապատրաստվում է բաց գործունեության և, ինչպես ինքն է հավատացնում, հրապարակային որևէ հարցից չի խուսափելու։ Կլինե՞ն այդպիսին նաև նրա թիմի անդամները, կերևա առաջիկայում»,–գրում է թերթը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին